Polaroid-ը ակնթարթային լուսանկարչության և սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում աշխարհահռչակ բրենդ է։ Ընկերությունը մասնագիտացած է ակնթարթային տպագրությամբ տեսախցիկների, ֆոտոթղթի, շարժական տպիչների և թվային սարքերի արտադրության մեջ՝ համադրելով իր լեգենդար ժառանգությունը ժամանակակից տեխնոլոգիաների հետ։
Polaroid-ի արտադրանքը պահանջված է ոչ միայն մանրածախ շուկայում, այլ նաև B2B ոլորտում՝ մարքեթինգային արշավների, միջոցառումների, կորպորատիվ նվերների, կրթական նախագծերի և ստեղծագործական տարածքների համար։